Լուծում

Թվային վաճառքի համակարգ

Կապում ենք կայքը, հայտերը, CRM-ը և ավտոմատացումը մեկ շղթայի մեջ, որպեսզի վաճառքը դառնա կառավարելի և չափելի։

Խնդիրը

Հայտերը գալիս են, բայց հետո կորչում են զրույցներում, պատասխանը ուշանում է, իսկ ղեկավարը չգիտի, թե քանի գործարք է ընթացքում և որտեղ են կորուստները։

Ում համար է

Բիզնեսների համար, որոնք արդեն ստանում են հայտեր և ուզում են ավելի քիչ կորցնել և ավելի շատ վաճառել նույն հոսքից։

Արդյունքը

Ամեն հայտ ունի պատասխանատու և հաջորդ քայլ, վաճառքի փուլերը տեսանելի են, իսկ որոշումները կայացվում են տվյալների հիման վրա։

Մոտեցումը

Նկարագրում ենք վաճառքի ամբողջ ճանապարհը՝ առաջին հպումից մինչև գործարք, կայքը հարմարեցնում ենք հայտերի համար, ներդնում ենք CRM, ավտոմատացնում ենք հիշեցումները և պատասխանները, իսկ ղեկավարին տալիս ենք հստակ հաշվետվություններ։

Ինչպես է ընթանում աշխատանքը

  1. Վաճառքի ճանապարհի քարտեզ

    Տեսնում ենք, թե որտեղ են կորչում հաճախորդները։

  2. Կայք և հայտերի ձևեր

    Հեշտացնում ենք դիմելը և ստանում ենք ճիշտ տվյալներ։

  3. CRM և ավտոմատացում

    Ներդնում ենք համակարգ, որը հիշեցնում է, բաշխում և հետևում։

  4. Հաշվետվություններ

    Ղեկավարը տեսնում է իրական պատկերը և կառավարում է այն։

Ինչ ծառայություններ է ներառում

Կապված նախագծեր

Վստա՞հ չեք, թե որ լուծումն է ձեզ հարմար

Անվճար ախտորոշումը կօգնի հասկանալ, թե որտեղից սկսել։ Պատասխանեք մի քանի հարցի, և մենք կառաջարկենք ճիշտ ուղղությունը։