Ծառայություն
AI լուծումների ինտեգրում
Արհեստական բանականությունը ներդնում ենք այնտեղ, որտեղ այն իրական օգուտ է տալիս բիզնեսին։ Առանց նորաձևության համար արված փորձերի։
Ինչ խնդիր է լուծում
Շատերը լսում են AI-ի մասին, բայց չգիտեն՝ ինչպես կիրառել այն իրենց բիզնեսում։ Արդյունքում կամ ոչինչ չեն անում, կամ ներդնում են գործիքներ, որոնք ոչ մի խնդիր չեն լուծում։
Ում համար է
Բիզնեսների համար, որոնք ուզում են AI-ով արագացնել աշխատանքը, բարելավել սպասարկումը կամ ավելի լավ հասկանալ իրենց տվյալները։
Ինչ արդյունք է տալիս
Ստանում եք AI լուծումներ, որոնք ինտեգրված են ձեր գործընթացներին և համակարգերին, պարզ են թիմի համար և լուծում են կոնկրետ խնդիր։
Ինչ եք ստանում
- AI կիրառման հնարավորությունների գնահատում
- Հարմար գործիքների ընտրություն
- AI օգնականներ հաճախորդների սպասարկման համար
- Տեքստերի, փաստաթղթերի և տվյալների մշակման լուծումներ
- Ինտեգրացիա CRM-ի և ներքին համակարգերի հետ
- Անվտանգ օգտագործման կանոններ և թիմի ուսուցում
Ինչպես ենք աշխատում
-
Խնդրի ընտրություն
Գտնում ենք այն գործընթացները, որտեղ AI-ը կարող է իրական օգուտ տալ։
-
Փորձնական լուծում
Ստեղծում ենք փոքր, ստուգելի տարբերակ և գնահատում արդյունքը։
-
Ինտեգրում
Միացնում ենք լուծումը ձեր համակարգերին և աշխատանքային հոսքին։
-
Ուսուցում և հսկողություն
Սովորեցնում ենք թիմին և հետևում ենք որակին։
Լուծումներ, որոնց մեջ կիրառվում է
- Ավտոմատացում Գտնում ենք կրկնվող աշխատանքը և հանձնում ենք այն համակարգերին, որպեսզի թիմը զբաղվի հաճախորդներով և զարգացմամբ։
- Թվային վաճառքի համակարգ Կապում ենք կայքը, հայտերը, CRM-ը և ավտոմատացումը մեկ շղթայի մեջ, որպեսզի վաճառքը դառնա կառավարելի և չափելի։
- Աշխատանքի թվայնացում Բիզնեսի ներքին աշխատանքը տեղափոխում ենք թվային համակարգ, որտեղ տեսանելի է՝ ով ինչ է անում և ինչ վիճակում է յուրաքանչյուր գործ։
Հաճախ տրվող հարցեր
Մեր տվյալներն ապահո՞վ կլինեն։
Տվյալների անվտանգությունը քննարկում ենք դեռ ընտրության փուլում և առաջարկում ենք գործիքներ ու կարգավորումներ, որոնք համապատասխանում են ձեր պահանջներին։
Փոքր բիզնեսին պե՞տք է AI։
Եթե կան կրկնվող տեքստային աշխատանքներ, հաճախորդների հաճախակի հարցեր կամ շատ տվյալներ, AI-ը կարող է օգնել նաև փոքր թիմին։
Եկեք որոշենք միասին
Պատմեք ձեր բիզնեսի խնդրի մասին, և մենք կառաջարկենք ծառայությունների ճիշտ համադրությունը։