Ծառայություն

Բրենդինգ և ռեբրենդինգ

Ստեղծում ենք բրենդ, որը հստակ ասում է, թե ով եք դուք և ինչու պետք է ընտրել ձեզ։ Թարմացնում ենք գործող բրենդը, երբ այն այլևս չի արտացոլում բիզնեսի իրական մակարդակը։

Ինչ խնդիր է լուծում

Եթե բիզնեսը դրսից այնպիսին չի երևում, ինչպիսին կա իրականում, հաճախորդը չի վստահում և ընտրում է մրցակցին։ Պատահական լոգոն, անհամաչափ գույները և նույն միտքը տարբեր ձևերով ասելը թուլացնում են տպավորությունը։

Ում համար է

Նոր բիզնեսների համար, որոնք ուզում են ճիշտ մեկնարկել, և գործող ընկերությունների, որոնց կերպարը հետ է մնացել իրենց իրական որակից։

Ինչ արդյունք է տալիս

Ստանում եք ամբողջական բրենդային համակարգ՝ դիրքավորումից մինչև տեսողական ինքնություն։ Այն բոլոր շփման կետերում ստեղծում է միասնական և վստահելի տպավորություն։

Ինչ եք ստանում

  • Բրենդի դիրքավորում և հիմնական ուղերձներ
  • Անվանում կամ անվան վերանայում՝ անհրաժեշտության դեպքում
  • Լոգո և դրա տարբերակները
  • Գունային համակարգ և տառատեսակներ
  • Բրենդբուք՝ կիրառման հստակ կանոններով
  • Հիմնական կրիչների դիզայն

Բրենդը բիզնեսի առաջին խոստումն է հաճախորդին։ Մենք այն կառուցում ենք բիզնեսի խնդիրներից ելնելով՝ ոչ թե միայն գեղեցկության համար։

Արդյունքում ստանում եք ոչ թե առանձին ֆայլեր, այլ համակարգ, որով ձեր թիմը կարող է ինքնուրույն աշխատել։

Ինչպես ենք աշխատում

  1. Ուսումնասիրություն

    Հասկանում ենք բիզնեսը, հաճախորդներին, մրցակիցներին և այն, ինչ արդեն կա։

  2. Դիրքավորում

    Ձևակերպում ենք, թե ինչով եք տարբերվում և ինչ պետք է հիշի հաճախորդը։

  3. Տեսողական ինքնություն

    Ստեղծում ենք լոգոն, գույները, տառատեսակները և ոճը։

  4. Կիրառում

    Բրենդը տեղափոխում ենք կայք, փաստաթղթեր, ցուցանակներ և այլ կրիչներ։

Կապված նախագծեր

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ տարբերություն կա լոգոյի և բրենդի միջև։

Լոգոն բրենդի ընդամենը մեկ տարրն է։ Բրենդը ներառում է նաև դիրքավորումը, խոսելու ձևը, գույները, տառատեսակները և այն, թե ինչպես է բիզնեսը երևում բոլոր կետերում։

Ե՞րբ է պետք ռեբրենդինգ։

Երբ բիզնեսը փոխվել է, իսկ կերպարը՝ ոչ, երբ լսարանը նոր է կամ բրենդը չի առանձնանում մրցակիցներից։ Սկզբում ստուգում ենք՝ պե՞տք է ամբողջական ռեբրենդինգ, թե բավական է թարմացում։

Կարո՞ղ եք պահպանել մեր գործող լոգոն։

Այո, եթե այն աշխատում է։ Հաճախ ավելի ճիշտ է զարգացնել եղածը, քան սկսել զրոյից։

Կարդացեք նաև

Եկեք որոշենք միասին

Պատմեք ձեր բիզնեսի խնդրի մասին, և մենք կառաջարկենք ծառայությունների ճիշտ համադրությունը։